Անցում եռաստիճան համակարգի. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նորամուծությունները

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է նախագծի հիմնական նորամուծությունները՝

Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր

Ներկայիս համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս որակավորումների համակարգ։ Ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական, մինչդեռ Եվրամիության անդամ բոլոր 27 պետություններում այն ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան, որի ավարտին շնորհվում է դոկտորի որակավորում։ Երկաստիճան համակարգից արդեն հրաժարվել են որոշ հետխորհրդային երկրներ, որոնց թվում՝ Վրաստանը, Ղազախստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։ Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ է, դարձյալ աստիճանական անցում է իրականացվում միաստիճան համակարգի. 28 առաջատար բուհերի և հետազոտական ինստիտուտների իրավունք է վերապահվել շնորհելու դոկտորի (PhD) գիտական աստիճան։ Այդ բուհերն այժմ ազատ են՝ սահմանելու ընդունելության, խորհուրդների ձևավորման, աստիճանաշնորհման և այլ պահանջներ ու ավելի ճկուն մոտեցումներ։

Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն