Իրանը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից՝ միջուկային համաձայնագիրը միակողմանիորեն լքելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Թեհրանը մեկ անգամ ևս պնդում է, որ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը կարող է վերագործարկվել միայն Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։

«Մեղավոր կողմը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, վերսկսի գործընթացը և փոխհատուցի հասցված վնասը», – ՄԱԿ-ի հովանու ներքո Վիեննայում ընթացող Զինաթափման համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Իրանի դեսպան Իսմայիլ Բաղեի Համանեն։

Իրանցի դիվանագետի խոսքով` Վաշինգտոնը նաև պետք է պարտավորվի, որ հետագայում այլևս միակողմանիորեն չի լքի Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով