«Իմ քայլը» խմբակցությունը շտապ նիստ է հրավիրել |factor.am|

factor.am:  Րոպեներ առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հավաքվեցին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցին, թե նի՞ստ է հրավիրվել, դրական պատասխան տվեց։

Նշենք, որ այս րոպեներին նիստում քննարկվում է Գլխավոր շտաբի պետի և շտաբի մյուս պաշտոնյաների հայտարարությունը։

Հիշեցնենք, ԳՇ պետը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել էր պետական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Հանրապետության հրապարակում։ 

Այս պահին հրապարակում հավաքված են ոչ միայն վարչապետի կողմնակիցները, այլև նրա  հրաժարականը պահանջող քաղաքացիներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն