ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության տարր․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»,-գրել է Մարուքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն