2021-03-01-ee38ae7e-dbea-4676-9e44-c087ea985c61.jpg

Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Մամուլում տարածվող տեղեկությունն առ այն, թե Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատները քաղաքացիական հագուստով տեղափոխվում են Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը։

«Արցախի ներքին գործերի նախարարությունն ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունը երկրի ներքին անվտանգության ապահովումն է։ Նախարարությունն ընդգրկված չէ քաղաքական որևէ գործընթացում»,-ընդգծեց Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն