2021-03-02-0c518da2-711c-4778-9112-f35c114259d9.jpg

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավադը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով:

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և զորամասի հրամկազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված պլանային և արտապլանային միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացքը:

Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն