Էրդողանն ու Մակրոնն առցանց բանակցություններ են վարել` քննարկելով տարածաշրջանային հարցեր |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել առցանց ձևաչափով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Մենք շատ լավ զրույց ունեցանք իմ ֆրանսիացի գործընկեր Մակրոնի հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային և միջազգային խնդիրները», – ասել է նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են լուրջ ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովելու համար ներդրվող ջանքերում:

Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «համագործակցության լուրջ ներուժ» ունեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով