Ցուցարարները փակել են Բեյրութի և Հս. Լիբանանի միջև հիմնական ճանապարհը. նրանք պահանջում են իշխանություններից «իրական գործողություններ նախաձեռնել» երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար |tert.am|

tert.am: Ցուցարարները արգելափակել են Բեյրութի խոշոր մայրուղիներում ելքերը և մուտքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առավոտյան ցուցարարները այրվող անվադողերով ու աղբամաններով սկսել են փակել Լիբանանի մայրաքաղաքի գլխավոր փողոցները: Միևնույն ժամանակ, ցուցարարների խմբերը շրջափակել են հյուսիս տանող գլխավոր մայրուղին:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, նույն իրավիճակը նկատվում է Լիբանանի հյուսիսում գտնվող Բիբլոս և Բատրուն քաղաքներում: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավում ցուցարարները սկսել են արգելափակել նաև Բեյրութի և հարավային Լիբանանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և Սաիդա-Տյուր ճանապարհի մի հատվածը:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ամբողջ Լիբանանում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարները պահանջում են իշխանություններից «իրական գործողություններ նախաձեռնել» երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու և բնակչության կյանքը բարելավելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով