Իրանը շարունակում է ռազմածովային զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ |1lurer.am|

1lurer.am: Առաջադեմ նավատորմ ունեցող հզոր պետությունները ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել Իրանի զինված ուժերի հետ և պատրաստ են դա իրականացնել տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:

Իրանցի բարձրաստիճան զինվորականի հավաստմամբ՝ այս ամենը խոսում է ծովում Իսլամական Հանրապետության զինված ուժերի մեծ կարողությունների մասին:

Զինվորականը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն այնքան հզոր են, որ կարող են անվտանգություն ապահովել Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, ուր պահանջում է Իրանի շահը:

Ռուս-իրանական ռազմածովային զորավարժություններից հետո ռազմական գործողություններին միանալու ցանկություն էին հայտնել նաև Չինաստանն ու Հնդկաստանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով