Ռուսաստանը չի նախատեսում միասնական բանակ ստեղծել Բելառուսի հետ. Բելառուսում ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Ռուսաստանը չի նախատեսում միասնական բանակ ստեղծել Բելառուսի հետ: Այս մասին РБК հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը, գրում է Военное обозрение հրատարակությունը:

Պատասխանելով համապատասխան հարցին՝ Մեզենցևը բացատրել է, որ ներկայում ոչ մի պատճառ չկա Ռուսաստանի և Բելառուսի բանակների ինտեգրման համար. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Մոսկվայի և Մինսկի միջև ռազմական հարցերում փոխգործակցություն է տեղի ունենում, և սա բավական է երկու երկրների պաշտպանական կարողությունները պահպանելու համար:

Միևնույն ժամանակ, Բելառուսի և Ռուսաստանի միջև վստահության մակարդակը շարունակում է մնալ բավականին բարձր, երկրներն իրականացնում են բազմաթիվ զորավարժություններ, փոխանակվում են ռազմական տեղեկատվությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով