Ընդդիմության կողմնակիցները գիշերն անցկացրել են Դեմիրճյան փողոցում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի շենքի մուտքերը երեկվանից փակ են: Ընդդիմության կողմնակիցների մի մասը գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում՝ վրանների մեջ: Ոստիկանության ծառայողներն ամբողջ գիշեր պահպանել են հասարակական կարգը:

Հիշեցնենք՝ քաղաքացիները նախօրեին Դեմիրճյան փողոցը փակեցին «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի կոչով: 

Ընդդիմության պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով