2f71ec5079e44b4add246d9e47794804.jpg

Պենտագոնը մերժել է Թուրքիայի արտգործնախարարի առաջարկը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան փորձում է քայլեր ձեռնարկել, որպեսզի թուլացնի այն լարվածությունը, որը առաջացել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով։

Ինչպես հայտնի է, որ ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից ստանա այդ համակարգերը։ Վաշինգտոնը մի քանի անգամ զգուշացրել է, որ դա Անկարայի համար ծանր հետևանքներ կարող է ունենալ ։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առկա լարվածությունը թուլացնելու և խնդիրները կարգավորելու համար առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ։

«Մենք ասացինք եկեք ստեղծենք աշխատանքային խումբ։ Այդ առաջարկը ուղարկեցինք ԱՄՆ-ի պետքարտուղարին»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինի հայտարարությունից կարճ ժամանակ անց Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը, մեկնաբանելով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ Չավուշօղլուի առաջարկը, ասել է.

«Այս փուլում աշխատանքային-տեխնիկական խումբ ստեղծելու կարիք չկա։ Ըստ ԱՄՆ-ի՝ այդ ճանապարհով խնդիրները չեն կարգավորվի»։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիայի մատակարարվելիք նոր սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի փոխանցումը թուրքական կողմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն