Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ. Արմեն Ղևոնդյանն ընդունել է Բոլատ Իմանբաևին

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն և այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Իմանբաևը պատրաստակամություն է հայտնել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-ղազախական օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը, տնտեսության ոլորտում գործընկերության զարգացման հեռանկարներին, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերի առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն