Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է  Օլե Էգբերգ Միկկելսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է  հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանը մտքեր  են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով