ՀՅԴ-ականները ծաղիկներ խոնարհեցին Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին |armenpress.am|

armenpress.am: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Թալեաթի գնդակահարումը արդար հատուցումն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների:

«Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը, Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին: Այդ ճիվաղի գնդակահարումն արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների: 1919թ. դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց հաշվեհարդար տեսնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և դավաճանների նկատմամբ: Կազմվեց մի ծրագիր, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ: Սողոմոն Թեհլերյանն այդ ծրագիրն իրականացնող հայորդիներից մեկն էր»,- ասաց Համբարձումյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով