Իրանը որպես դիտորդ է մուտք գործում ԵԱՏՄ շուկա |1lurer.am|

1lurer.am: Մարտի 14-ին Իրանի կառավարությունը լեռնարդյունաբերության և հանքերի նախարարության առաջարկով հաստատել է Իրանի՝ որպես դիտորդի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Համապատասխանաբար, երկրի արտաքին գործերի նախարարությանն էլ թույլատրվել է դիտորդի կարգավիճակով մասնակցել անհրաժեշտ հետազոտություններին և ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում Իրանի շահերը ներկայացնող քննարկումներին՝ հայտնում է IRNA-ն:

Ավելի վաղ Իրանի նախագահ Ռոհահին շեշտել էր, որ Թեհրանը մտադիր է «իր ներկայությունը ԵԱՏՄ-ում դարձնել մշտական»:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով