Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի` «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքից օգտվում է մի քանի անձ |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն այն կարծիքին է, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտահաշիվն օգտագործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: «Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել, ուղղությունը ճիշտ է: Իմ կարծիքով՝ էջ մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք, որոնք և տպավորություն են ստեղծում, որ էջը շարունակում է գործել որպես Գագիկ Սողոմոնյան անհատ: Կարծում եմ էջին մուտք ունեն մի քանի անձինք, դրանով է պայմանավորված, որ էջը գործում է»,-ասաց նա:

Ըստ Հարությունյանի` նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության ընթացքում ամբողջ շրջանակը պարզ կլինի:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով