Գերիների վերադարձի պահանջով նոր բանաձև՝ ԱՄՆ Կոնգրեսում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսականներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահների ներկայացրած բանաձևին աջակցություն են հայտնել 31 ներկայացուցիչ: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու ցանկությունը: Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարել ԼՂ վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը:

«Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն