tert.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:
«Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, 100 օրվա խորհրդանշական ամսաթիվը հեռու չէ, և դա լավ առիթ է փորձելու գնահատել, թե ինչն է ստացվում Ջո Բայդենի թիմի մոտ, ինչը՝ ոչ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում, և ամենակարևորը դրանից դուրս գալու ուղիներ գտնելն է:
«Մենք շահագրգռված ենք կանխել դրանց անդառնալի հետընթացը, եթե ամերիկացիները գիտակցեն դրա հետ կապված ռիսկերը»,-ավելացրել են գերատեսչությունում: