Ալեն Սիմոնյանը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների իր նախագիծը: Այն քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի դեպքում նյութական վնասի հատուցման չափը:

«Խորհրդակցելով իմ գործընկերների, համագործակցելով արդարադատության նախարարության հետ, հաշվի առնելով ՀՀ-ում ինֆլյացիայի աստիճանը, հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը՝ համաձայնել եմ,  և այս պահի դրությամբ օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով. վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, զրպարտության համար՝ 6000-ապատիկի չափով»,- ասաց Սիմոնյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն