Խաչատուրյան քույրերը տուժող կողմ են ճանաչվել հոր սպանության գործում |1lurer.am|

1lurer.am: Խաչատուրյան քույրերը տուժած կողմ են ճանաչվել նրանց կողմից հոր սպանության կապակցությամբ վերջերս հարուցված քրեական գործով: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

«Այսօր բոլոր աղջիկները պաշտոնապես ծանոթացել են քրեական գործ հարուցելու որոշմանը: Նրանք տուժող կողմ են ճանաչվել»,- նշել է նա:

Քննչական կոմիտեի կողմից Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին գործակալությանն ավելի վաղ հայտնել էր գործընթացի մասնակից պաշտպաններից մեկը: Նրա խոսքով՝ խոսքը երեք հոդվածների մասին է՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների պարտադրում» և «Խոշտանգում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով