2021-03-24-8bd1c4d3-35a4-4c6c-9e78-616d18ab7ece.jpg

Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Հանդիպումների ընթացքում թեկնածուն խոսել է կենսագրական տվյալների, աշխատանքային գործունեության , մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և  կարդարացնի ընտրողների սպասելիքները: Հրայր Մարգարյանը պատասխանել է  պատգամավորների հարցերին:

Մարտի 25-ին կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն