ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակութային հարցերով կազմակերպության՝ UNESCO-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ՝ գնահատելու պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված իրավիճակը՝ հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։

«Մոտիկից հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակին։ Շարունակում ենք հանձնառու լինել օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու հակամարտության խաղաղ և մնայուն կարգավորմանը»,- նշված է պատասխանի սկզբում։ Այնուհետև ԱՄՆ արտաքին գերատեսչությունը կողմերին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած հանձնառությունները և պարտավորությունները, որոնց թվում է նաև կրոնական և մշակութային վայրերի պահպանությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն