ffa7d90259e7f94b7e1c2e167fff5857.jpg

ՊՆ զորամասի հրամանատարը հրազենային երկու վնասվածք է ստացել. նրան վիրահատել են |news.am|

news.am: Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ջ. Սամսոնյանին վիրահատել են, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը միջին ծանրության է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Աստղիկ» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։

Նա նշեց, որ Սամսոնյանն իրենց մոտ է տեղափոխվել աջ ազդրի և որովայնի հրազենային վիրավորումով։

«Տուժածին վիրահատել ենք, կյանքին սպառնացող վտանգ առայժմ չկա, մեկ–երկու ժամից վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխենք հիվանդասենյակ»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցից հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված Ջ. Ս–ն։ Պարզվել է , որ տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել 1962 թ. ծնված մի տղամարդ։ Հարձակվողին վնասազերծել է հենց հրամանատարը։

Սպանության փորձի կասկածանքով 57–ամյա տղամարդ է ձերբակալվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն