2021-03-27-34e038ad-b36b-4d2a-9545-a7db28baf76c.jpg

Խնձրիստանի տարածքում հայտնաբերվել են «Սմերչից» արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ պետական ծառայությունը:

Ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:

«Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասված է ԱԻՊԾ ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն