azatutyun.am «Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- Reuters-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Իրանի հետ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել արդեն «ամենամոտ ապագայում»։ Դրա հետ մեկտեղ Ռուբիոն նշել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այսօր ավելի վաղ ևս պնդել էր, որ Իրանի հետ բանակցություններում՝ ներառյալ դրանց՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հատվածում, զգալի առաջընթաց կա։ «Թեհրանի հետ համաձայնությունները կարող են ձեռք բերվել արդեն այսօր կամ վաղը»,- CNBC հեռուստաընկերության եթերում նշել է Բեսենթը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում