Ըստ շրջանառվող լուրերի,` Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է նամակ գրել Լեյբորիստական կուսակցության նախագահ ՋԵրեմի Կորբինին, որում շարադրված կլինի Կառավարության առաջարկը Brexit-ի պայմանների մասին, իսկ ուրբաթ օրը Դաունինգ սթրիթում, որտեղ տեղակայված է վարչապետի գրասենյակը, բանակցությունները կվերսկսվեն։
Կառավարական աղբյուրներից նշում են, որ լեյբորիստների պնդմամբ` մշակվելիք առաջարկի մեջ ներառնվել է նաև «հաստատող հանրաքվեի» առաջարկ ցանկացած պայմաններով, որը որպես հնարավոր տարբերակ պետք է դրվի քվեարկության մյուս շաբաթ։
Հինգշաբթի օրը տեղի ունեցած բանակցություններից հետո Կորբինը նամակ է ուղարկել իր կուսակիցներին, նշելով, որ «Օրակարգը ներառում էր մաքսային պայմանավորվածություններ, միասնական շուկային վերաբերող կարգավորումներ` ներառյալ իրավունքներն ու երաշխիքները, ներքին անվտանգություն, ցանկացած համաձայնագրի իրավական հիմքերն ու «հաստատող հանրաքվե»։