ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները երկրում բարեփոխումներ իրականացնելու համար. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի նոր վարչակազմը մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները Կիևին կոռուպցիայի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու և բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որտեղ ամփոփվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հեռախոսազրույցը։

«Սալիվանը հաստատել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին անսասան աջակցությունը։ Նա նաև փոխանցել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ մեր ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հանձնառությունը՝ ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեփոխումների ծրագրի իրականացմա, ինչը Ուկրաինայի ժողովրդին կապահովի արդարադատությամբ, անվտանգությամբ և բարգավաճումով»,- նշվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով