7404f8d226dc809c6f14b64520c4186a.jpg

Զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվում է նրա վարորդը. պատճառը աշխատանքից ազատելն է |armtimes.com|

armtimes.com: Մեր տեղեկություններով, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակող անձը նրա նախկին վարորդն է եղել:

Ըստ նույն այդ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ հրամանատարը աշխատանքից ազատել էր վարորդին, թե ինչ պատճառով, հայտնի չէ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այսօր առավոտյան՝ 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Մասնավորապես, պարզվել է, որ տուժածը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար է, որը հրազենային վնասվածք է ստացել 1962 թ. ծնված մի տղամարդուց։ Վերջինս արդեն իսկ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն