armenpress.am: Պետդեպարտամենտը մարտի 30-ին ամերիկացի դիվանագետներին եւ նրանց ընտանիքներին կարգադրել Է հեռանալ Մյանմայից զինվորական հեղաշրջման պատճառով, որը երկրում տեղի Է ունեցել փետրվարի 1-ին:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ փետրվարին սկսված բողոքները զինվորականների իշխանության դեմ կշարունակվեն: Փետրվարի 14-ին Պետդեպարտամենտը պետական ծառայողներին թույլ Էր տվել կամավոր հեռանալ Մյանմայից:
Այժմ դա պարտադիր պայման Է: Մնալ կարող են սոսկ այն դիվանագետները, որոնց աշխատանքը չափազանց անհրաժեշտ Է:
Պետդեպարտամենտը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ Է տվել խուսափել Մյանմա ուղեւորություններից քաղաքացիական անկարգությունների եւ զինված բռնության սրման պատճառով: Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են սահմանել եւ կալանավորել երկրի քաղաքացիական ղեկավարությանը՝ դա բացատրելով նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծումներով:
Զինված ուժերը կազմել են նախարարների նոր կաբինետ: Զինվորականների գործողությունները հարուցել են բողոքների աիք, որոնք զինվորական վարչակարգը դաժանորեն ճնշում Է, հաղորդել Է INTERFAX.RU գործակալությունը: