Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ 3 տասնյակ են․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

tert.am: Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Դպրոցը անցնում է հեռավար ուսուցման այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է դասարանը անցնել»,–հայտնեց նա։

Անդրադառնալով ուսուցիչների թափուր տեղերին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ լինում են ուսուցիչների թափուր տեղեր և դրան ուղղված աշխատանքներ են տարվում, ստեղծել են էլեկտրոնային շտեմարան։ «Մեր քայլերը գեղեցիկ գաղափարներ չեն, հունվարի 1-ից գործում է գործուղման նոր կարգը, որով մի շարք պայմաններ բարելավվել են»,–ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով