Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ:

Էդգար Ճաղարյանի հետ զրույցը ստորեւ.

– Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում:

– Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը:

– Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք:

– Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում:

– Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում:

– Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում:

Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով