Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 1-ին հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը: 

Ըստ աղբյուրի՝ որպես համագործակցության գերակա ուղղություններ շեշտվել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները: 

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը նաև արծարծվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվել է երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով