armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի մոտ գտնվող անցակետում անհայտ մեքենան հարվածել է պահպանություն իրականացնող ոստիկանության երկու սպաների: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրանց և վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ NBC News-ի, սպաներից մեկի և վարորդի կյանքը փրկել չի հաջողվել:
Արտակարգ իրավիճակի պատճառով Կապիտոլիումի բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակված են «արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով»: Աշխատակիցներին արգելված է մուտք գործել տարածք կամ դուրս գալ Կոնգրեսի տարածքից: Շենքի ներսում գտնվողներին արգելվել է մոտենալ պատուհաններին: