Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները ապրիլի 3-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվելու կապակցությամբ։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես` ռուսական զորքերի տեղաշարժին և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում և իր հայեցողությամբ, և դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի։

Մարտի վերջերից սկսած` Ուկրաինայի զինվորական պաշտոնյաները հաղորդում են, որ Դոնբասում ռուսամետ անջատականները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Դոնեցկի ռուսամետ անջատականները իրենց հերթին մեղադրում են ուկրաինական ուժերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով