«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի մայիսին. կլինեն նաև նոր անուններ. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Ինձ համար ակնհայտ է, թե ով է լինելու նախընտրական ցուցակի առաջին համարը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, իսկ ցուցակի մյուս համարներին մենք չենք անդրադառնալու մայիսից շուտ: Կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը և կներկայացնենք հանրությանը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չբացառելով, որ ցուցակում կլինեն նաև նոր անուններ:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հրապարակվող սոցհարցումներին՝ Մակունցն ասաց, որ իրենք հետևում են բոլոր հարցումներին, իսկ թե ով է առաջատարը, ցույց կտան ընտրությունները: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանությունն այսօր էլ բարձր վարկանիշ ունի:

Մակունցը նաև նշեց, որ վարչապետի հրաժարականի օրը դեռ որոշված չէ, բայց դա տեղի է ունենալու ապրիլի վերջին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով