Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը դատական հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Որպես ածանցյալ պահանջ  էլ Տիրան Խաչատրյանը պահանջել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ . ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնել:

Տիրան Խաչատրյանը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես բավարարել պահանջները, ինչը դատարանը մերժել է:

Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից հայցի ապահովման մասին միջնորդությունում բերված փաստարկներն ըստ էության վերաբերում են ոչ թե հարուցված հայցով ապագա վճռի կատարման անհնարինությունը կամ դժվարացնելը չեզոքացնելուն, այլ պատասխանողների կողմից իր իրավունքները խախտելուն: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև