Իրանը և Պակիստանը ռազմածովային համատեղ վարժանքներ են անցկացնում |1lurer.am|

1lurer.am: Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ վարժանքներ են անցկացնում Իսլամական Հանրապետության՝ Պարսից և Օմանի ծոցերում: Այս մասին տեղեկանում ենք իրանական Tasnim գործակալությունից:

Համատեղ ռազմածովային վարժանքների գծով խոսնակ կապիտան Ռեզա Շայբանին հայտարարել է, որ դրանք նպատակ ունեն երկու երկրների միջև խթանելու մարտական կարողություններն ու փոխանակելու ռազմական փորձառությունը և գիտելիքը:

Վերջին տարիներին Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերը խորացնում են համագործակցությունը՝ մի քանի համատեղ զորավարժություններ անցկացնելով Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով