Էրդողանը իսլամական պետություններին կոչ է անում հրաժարվել ամերիկյան դոլարից |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհի խոշորագույն իսլամական պետությունների ղեկավարներին կոչ է արել միջպետական առևտրում հրաժարվել ամերիկյան դոլարից։

«Խիստ կարևոր է, որպեսզի մենք կենտրոնանանք տեղական տարադրամերով առևտրի վրա։ Դա հնարավորություն կտա մեր երկրները պաշտպանել վալյուտային ռիսկերից», – հայտարարել է Թուրքիայի նախագահը այսպես կոչված «Իսլամական ութնյակի» ղեկավարների այսօր կայացած հեռավար հավաքի ժամանակ։

Համաժողովին Թուրքիայի նախագահից բացի մասնակցում էին նաև Իրանի, Եգիպտոսի, Պակիստանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Մալայզիայի և Բանգլադեշի ղեկավարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև