2021-04-13-c168962e-3c1c-41a0-a58f-b41082b2b172.jpeg

Արցախի մի շարք բնակավայրերին հարող տարածքներում զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների և «The Halo trust» կազմակերպության հետ զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքներում: 

Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում: 

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն