Իրանում կայացած զորահանդեսի ժամանակ բանակային ուժերը տեղական արտադրության մի շարք նորագույն համակարգեր են ներկայացրել |tert.am|

tert.am: Իրանի բանակը հայրենական արտադրության մի շարք նոր սարքավորումներ է ցուցադրել բանակի օրվան նվիրված ռազմաշքերթում, որը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 18-ին:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, ռազմական կառույցին և ցամաքային ուժերի օրվան նվիրված շքերթում ցուցադրվել են իրանական բանակի վերջին ձեռքբերումները:

Տեղական արտադրության սարքավորումները ցուցադրվել են զրահամեքենաների երթում՝ առանց զինվորականների մասնակցության, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Զորահանդեսում, որին ներկա է գտնվել բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին, ցուցադրվել են նորագույն հրթիռային և հրետանային համակարգերը:   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով