Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից երեկ ազատված Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ |factor.am|

factor.am: Դեռևս չեմ պարզել՝ ինչու են ինձ ազատել Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից, հրամանին ծանոթ չեմ։ Այս մասին ասաց Բորիս Ավագյանը՝ հավելելով, որ պաշտոնից ազատվելուց հետո հրավիրվել է ԱԱԾ։

«Առանց ծանուցագրի ինձ կանչել էին, փաստաբաններիս հետ գնացի, ԱԱԾ-ից ասացին՝ լավ, այսօր ուշ է, վաղը կգաք։ Փաստաբաններս հորդորեցին, որ ծանուցագիր ուղարկվի»,- մանրամասնեց Ավագյանը։

Նրա խոսքով՝ կառույցը հրավիրել էր զրույցի։ Ավագյանն ասաց՝ այսօր ՀՀ Ազգային ժողովում անկախ պատգամավորների կողմից կազմակերպված քննարկմանն ինքն ընդգծել է, որ եկել է աշխատանքային հանդիպման․ «Ես շեշտել եմ, որ պետք չէ քաղաքականացնել քննարկվող հարցը և հաշվում եմ, որ որպես քաղաքացի պարտավոր էի գալ և աջակցել պատգամավորներին՝ հասկանալու, թե ինչու չի լուծվում գերիների խնդիրը»։

Նշենք, որ երեկ Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Երևանում Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն

Շարունակությունը՝ factor.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով