Ապրիլի 25-ին Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ

Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ։

Այս մասին տեղեկանցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Հանրապետության տարածքում իրականացվելիք ծառատունկին նախատեսվում է տնկել 300.000 ծառ։ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի  մարզերում տնկվելու է 7000-ական տնկի: Արմավիրի և Տավուշի մարզերում նախատեսվում է տնկել 6000-ական տնկի, Գեղարքունիքում՝ 8000, Կոտայքի և Շիրակի մարզերում՝ 10 000-ական տնկի: Երևանում տնկվելու է 25 000 տնկի»,- նշել է Պետրոսյանը:

Եվս 200 000 տնկի ՇՄ նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բացառապես բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում (ավելի քան 60 հա)։

ՇՄ նախարարը հայտնել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այդ կարևոր միջոցառման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն