Ղրիմում զանգվածային զորավարժություններ են սկսվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտական պատրաստվածության անակնկալ ստուգման շրջանակում ժամանել է Ղրիմ՝ ստուգելու ռազմածովային և ցամաքային զորքերի պատրաստությունը զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը:

Գերատեսչության ղեկավարՆ ուղղաթիռով թռչել է այն շրջանների վրայով, որտեղ տեղակայված են զորքերն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև լսել է զորավարժությունների ընթացքում զորքերի առաջիկա գործողությունների մասին զեկույցը:

«Օպուկ» զորավարժարանը, որտեղ այսօր վարժանքներ են ընթանում, գտնվում է Թեոդոսիայից 60, իսկ Կերչից 40 կմ հեռավորության վրա: Զորավարժությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 12:05-ին (Երևանի ժամանակով 13:05):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով