Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը|armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երթը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից:

Երթի սկսվելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով, անդրադառնալով, հայ-թուրքական հաշտեցման հնարավորությանը՝ ասաց. «Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին: Բայց ինչի՞ հաշվին: Եթե դա տեղի է ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն բան անելու ենք, որ դա չլինի»:

 

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ կխոնարհեն բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով