Իրանի փոխարտգործնախարարը նշել է միջուկային ծրագրին վերադառնալու պայմանը |tert.am|

tert.am: Վաշինգտոնը պետք վերացնի Իրանի մոտ 1500 բնակչի և ընկերության դեմ սահմանած պատժամիջոցները, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային ծրագրի իր պարտականությունների կատարմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ասյ մասին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:  

«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները երկու տեսակի են բաժանվում. առաջին պատժամիջոցները ներառում են նավթի արտահանման, բանկային և ապահովագրության ոլորտի, նավագնացության, շինարարության և մեքենաների արտադրության հատվածային սահմանափակումներ, մյուս պատժամիջոցները սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,- պարզաբանել է պաշտոնյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով