Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը։
Համավարակի պատճառով արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել նորացված ձևաչափով՝ մի քանի հարթակներում:
«Օսկար»-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման։ Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը («Քոչվորների երկիրը»), իսկ ռեժիսոր Քլոի Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Ֆիլմը նաև արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին:
«Մանկ» (Mank) ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։
«Հուդա և սև մեսիա» «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Դենիել Կալույան: Ֆիլմի Fight for you ստեղծագործությունը ճանաչվել է «Լավագույն օրիգինալ ստեղծագործություն»։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում» «Օսկար» Է ստացել հարավկորեացի Յուն Յու Ջոնը ՝ «Մինարի» (Minari) ֆիլմում իր դերի համար:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Փիթ Դոքերի «Հոգի» (Soul) մուլտֆիլմը։
Թոմաս Վինտենբերգի «Եվս մեկ անգամ» ֆիլմը (Druk) դանիական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչել «Իմ ութոտնուկ ուսուցիչը»։