Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը |factor.am|

factor.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել Գազայի հատվածի հետ սահմանին իրադարձությունների ցանկացած հնարավոր զարգացմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշանթի օրը՝ հրեական պետության կառավարության նիստին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգության կաբինետի նիստին մենք որոշում ենք կայացրել պատրաստվել ցանկացած սցենարի։ Իմ ու պաշտպանության նախարարի կողմից նման հրաման է տրվել Իսրայելի բանակին»,- հայտարարել է Նեթանյահուն և հավելել․ «Անցյալ գիշերը հանգիստ է եղել, հուսամ, որ այդպես կլինի նաև հետագայում։ Մենք իսկապես պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, խորհուրդ չեմ տա մեր թշնամիներին ստուգել մեզ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով