Զարիֆը մեկնաբանել է իր մասնավոր զրույցի ձայնագրության աղմկահարույց արտահոսքը |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ափսոսանք է հայտնել տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ իր մասնավոր զրույցի ձայնագրության` ԶԼՄ-ներում արտահոսքի առնչությամբ և հայտարարել, որ ձայնագրության հրապարակումը վերածել են ներքին կոնֆլիկտի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խորապես ցավում եմ, որ դիվանագիտության և մարտի դաշտի միջև սիներգիայի շուրջ կարծիքների գաղտնի փոխանակումը, որի նպատակն է ապագա կառավարության կողմից անցյալ ութ տարվա արժեքավոր փորձի օգտագործումը, վերածվում է ներքին վիճաբանության»,- հայտնել է իրանցի նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով