Հայաստանում Covid-19-ի դեմ 2000-ից ավելի մարդիկ են պատվաստվել, ինչը դեռ ցածր ցուցանիշ է․ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 2000-ից ավելի անձ: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո լրագրողների հետ զրույցում:

«2000-ից ավել մարդիկ են պատվաստվել, ինչը դեռ ցածր ցուցանիշ է»,-ասաց Ավանեսյանը:

Չնայած աշխարհում կա դեֆիցիտ, և երկրները պայքարում են դեղաչափեր ձեռք բերելու համար, Ավանեսյանը վստահեցրեց, որ անելու են ամեն բան, որ ճիշտ ժամանակին Հայաստանն ունենա AstraZeneca-ի 2-րդ դեղաչափը նույնպես:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև